Խոսքի ազատություն և բազմակարծություն

Հանդիպումներ և հարցազրույցներ

Բանավեճեր և քննարկումներ

Կրթություն և վերապատրաստում

YouTube
Freedom of speech & Pluralism

Խոսքի ազատություն և բազմակարծություն

Interviews & Meeting

Հանդիպումներ և հարցազրույցներ

Debates & Discussions

Բանավեճեր և քննարկումներ

Educational & Training

Կրթություն և վերապատրաստում

Իրադարձությունների ժամանակացույց

Ծանոթացեք այս տարվա կազմակերպված քննարկումների խոսնակների և նիստերի մասին
Discussion & Debate

«Հինգ ուժ, մեկ քաղաք․ Գյումրին կառավարման ճգնաժամի եզրի՞ն է»
#Գյումրի #ՏԻՄ
----------------------------------------
ℹ Ինչպե՞ս է գործում Գյումրիում հինգ քաղաքական ուժերի համատեղ կառավարումը վերջին ամիսներին։
📌Արդյո՞ք ընդունված որոշումները տալիս են տեսանելի արդյունքներ, թե՞ քաղաքը կանգնած է կառավարման ճգնաժամի առաջ։
📌Փողոցաշինություն, աղբահանություն, լուսավորություն և տարիներով կուտակված այլ քաղաքային խնդիրներ․ ի՞նչ լուծումներ և ի՞նչ ժամկետներ են առաջարկում ավագանու ուժերը։
📌Արդյո՞ք արդյունավետ է կառավարություն–համայնք համագործակցությունը, թե՞ ընդդիմադիր ուժերի համար բարդ է համագործակցել կենտրոնական իշխանության հետ։
----------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴 https://www.youtube.com/live/DzphiGmyyGs
----------------------------------------
Բանախոսներ՝
➡️ Լուսինե Անանյան - Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցության անդամ
➡️ Քնարիկ Հարությունյան - Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար
➡️ Սուսաննա Մոսոյան - Գյումրու ավագանու Իմ հզոր համայնք խմբակցության անդամ
➡️ Լիզա Գասպարյան -Գյումրու ավագանու Մեր քաղաքը խմբակցության ղեկավար
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

Discussion
Քննարկում

ℹ Շուրջծննդաբերական (հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան) շրջանը կանանց կյանքի ամենազգայուն եւ բարդ ժամանակահատվածներից է, որը պահանջում է հատուկ ուշադրություն եւ աջակցություն՝ մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման տեսանկյունից: Հղիության եւ ծննդաբերությունից հետո մինչեւ մեկ տարի ընկած շրջանը հայտնի է որպես պերինատալ շրջան եւ կանանց մոտ հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խոցելիության ժամանակահատված: Յուրաքանչյուր հինգերորդ կինն այս ժամանակահատվածում ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
📌Մեդիա քննարկումը կազմակերպել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
----------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴 https://www.youtube.com/live/XKNAbw3qunE
----------------------------------------
🎤Բանախոսներ
➡️ Դավիթ Աղաբեկյան - «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի համակարգող
➡️ Քրիստինա Բաղդասարյան - «Կանանի» ՀԿ նախագահ, «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի ղեկավար
➡️ Հայկ Մկրտչյան- Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների փորձագետ, «Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շուրջծննդյան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների մոնիթորինգի» փորձագետ
➡️ Արմինե Ադամյան - Հոգեբան, «Հետծննդյան դեպրեսիայի վաղ հայտանբերում և ուղեգրում» ՇՄԶ կերդիտավորված դասընթացի դասընթացավար
➡️ Դիանա Եղոյան՝ ծրագրի մշտադիտարկման փորձագիտական խմբի սոցիոլոգ-վերլուծաբան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

Discussion
Քննարկում

ℹ 1988 թվականին դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: 37 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան։
📌37 տարի անց երկրաշարժի հետևանքով Գյումրիում դեռևս առկա են 1000 և ավելի անօթևան ընտանիքներ, իսկ 13․10․2022թ․ՀՀ կառավարության որոշման հիմքով իրականացված հաշվառման արդյունքում՝ երկրաշարժից հետո ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների ցուցակում առկա է 2500 և ավելի տնակ։ Կառավարության այս որոշմամբ՝ նախատեսվում է մինչև 2027թ-ը ազատվել տնակներից։
📌Գյումրիում 2021 և 2022թթ․ սոցիալական ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքեր կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ մոտավորապես 60-70 բնակարան։ Պետության և համայնքի կողմից անօթևան մնացած անձանց կացարանով ապահովելու որևէ ծրագիր մինչ այժմ չի իրականացվել։
----------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴 https://www.youtube.com/live/DzphiGmyyGs
----------------------------------------
Բանախոսներ՝
➡️ Լիլիթ Խաչատրյան - ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ
➡️ Սոս Իսպիրյան - Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
➡️ Լուսինե Նահապետյան - ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
➡️ Գայանե Գևորգյան - Փաստաբան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

«Մեդիա ազատությունը և բազմակարծությունն ընդդեմ պրոպագանդայի»
#Media #Dialogue

Մեդիա երկխոսություն 2025
Media Dialogue 2025
Ասուլիս 📢«Մեդիա ազատությունը և բազմակարծությունն ընդդեմ պրոպագանդայի»
----------------------------------------------
📍 Online: YouTube Live 🔴https://www.youtube.com/live/gNZGB1_LOLI
ℹԲանախոսներ՝
➡ Դ․ Վոլֆգանգ Ռեսման – Y4M ՀԿ նախագահ, Գերմանիա 🇩🇪
(2006–2024 թթ․ ղեկավարել է OK TV Open Public Channel հեռուստաընկերությունը)
➡ Դ․ Եվհենի Ցիմբալենկո – երկար տարիներ դեկան, Կիևի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2025 թ․ տեղափոխվել է Մանհայմի համալսարան, համակազմակերպիչ, Գերմանիա 🇩🇪
➡ Յուրի Բոնդար – Կիևի Տ. Շևչենկոյի անվան համալսարանի դեկան, գիտական ինստիտուտի տնօրեն, Ուկրաինա 🇺🇦
➡ Քսենիա Հալուբովիչ – դոկումենտալիստ ռեժիսոր, Բելառուս 🇧🇾
➡ Մկրտիչ Տոնոյան – «Ակոս» ՀԿ նախագահ, Youth4Media փոխնախագահ,
ծրագրի համակարգողը Հայաստանում 🇦🇲
🔗 Մոդերատոր – Հանա Վալտերսբերգեր, լրագրող (DJV, WDR/ZDF, Գերմանիա 🇩🇪 )
---------------------------------------
ℹՆախաձեռնության մասին
▪️ Մեդիա երկխոսություն 2025-ը շարունակությունն է 2015-ից իրականացվող ծրագրերի։
Կենտրոնական ուղերձը՝ «Մի՛ սնուցեք կրակը, ասեք ճշմարտությունը»։
▪️ Վերջին 10 տարում ձևավորված գործընկերային ցանցը ընդլայնվել է, նպաստելով
բազմակարծիք քննարկումներին, ժողովրդավարական արժեքների փոխըմբռնմանը
և հակամարտությունների նվազեցմանը։
▪️ Նախագիծը խթանում է բազմակարծությունը՝
տեղեկատվության, կարծիքների և լրատվամիջոցների բազմազանության միջոցով։
Կառուցվածքային նպատակը՝ լրագրողների և բլոգերների վերապատրաստում,
համալսարանական ծրագրերի զարգացում։
▪️ Գերմանական Լրագրողների Ասոցիացիայի (DJV) ներգրավվածությունը 2025-ին
կուժեղացնի համագործակցությունը գերմանական քաղաքացիական հասարակության հետ։
Հարթակներ – mediadialogue.eu
կայքը կշարունակի գործել,
կօգտագործվի նաև միջմեդիա «CI»-ն՝ ապահովելով միասնական մոտեցում։
---------------------------------------
📌Նպատակներ
▪️ Գերմանիայի և թիրախային երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան)
լրագրողների, ուսանողների, գիտնականների և մշակութային գործիչների համագործակցություն։
▪️ Լրատվամիջոցների դերի քննարկում ժողովրդավարական համակարգերում։
▪️ Կեղծ լուրերի ու քարոզչության բացահայտման մեխանիզմների մշակում։
▪️ Խաղաղության և սոցիալական կայունության խթանում պատերազմի հետո։
▪️ Համատեղ մեդիա արտադրանք՝ աուդիո, վիդեո, լուսանկարներ, բլոգեր։
---------------------------------------
📌Թեմատիկ ուղղություններ
▪️ Ժողովրդավարական մեդիա համակարգի կառուցվածքային հիմքեր
▪️ Քաղաքացիական մեդիայի հասանելիություն
▪️ Ինտերնետ տեխնոլոգիաների ժողովրդավարական կիրառություն
▪️ Պայքար քարոզչության, ատելության խոսքի և կեղծ լուրերի դեմ
▪️ Կենտրոնում կլինեն բազմակարծություն, խաղաղություն և ժողովրդավարություն։
👉 mediadialogue.eu

-------------------------------------------------
ENG
Media Dialogue 2025
📢 Media Freedom & Pluralism vs. Propaganda
🗓 Date: 2025
⏰ Time: `{`15:00`}`
📍 Online: YouTube Live 🔴https://www.youtube.com/live/gNZGB1_LOLI
Speakers:
➡ Dr. Wolfgang Resman, Germany 🇩🇪
➡ Dr. Evheni Tsymbalenko, Germany 🇩🇪
➡ Yuri Bondar, Ukraine 🇺🇦
➡ Ksenia Halubovich, Belarus 🇧🇾
➡ Mkrtich Tonoyan, Armenia 🇦🇲
🔗Moderator: Hana Waltersberger, Germany 🇩🇪
What to Expect:
▪️ Pluralistic debates & press freedom discussions
▪️ Insights from international journalists & academics
▪️ Strategies to fight propaganda & fake news
▪️ Networking & knowledge exchange
🔗 Join the conversation live!
mediadialogue.eu

Քննարկում
Discussion

ℹ2023թ-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Շիրակի մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունների կանոնադրությունը։ Մինչև այժմ ինչպիսի՞ կառուցվածքային փոփոխություններ են արվել։ Կառուցվածքային փոփոխությունները ենթադրու՞մ են մարզպետի աշխատակազմի կրճատում։
---------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴https://www.facebook.com/DialogueMedi..
---------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ Արսեն Աբրահամյան- Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
➡ Սեյրան Մարտիրոսյան- Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
➡ Գևորգ Պետրոսյան - «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ
➡ Համլետ Ղազարյան- «Վանանդ» ՀԿ-ի նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

📌«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իրականացվել է համայնքների միավորման գործընթաց։ Համայնքների միավորման արդյունքում Շիրակի մարզն այսօր ունի 6 համայնք, այդ թվում՝ Գյումրին։ Մինչ միավորումը Շիրակի մարզն ունեցել է 119 համայնք։
📌Որո՞նք են միավորված համայնքների գերակա հիմնախնդիրները, արդյո՞ք Շիրակի մարզպետի աշխատակազմն ունի մարզի հասարակական կազմակերպությունների հետ զարգացման գործում համագործակցության ռազմավարություն, հասարակական կազմակերպությունները միավորված համայնքների զարգացմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր են իրականացնում․․․․Քննարկումը ծավալվելու է այս եւ այլ հարցերի շուրջ։
---------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴https://www.facebook.com/DialogueMedi..
---------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ Արամ Անտոնյան՝- Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարաչության պետ
➡ Գեւորգ Պետրոսյան՝ - «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ
➡ Վահան Դավթյան՝ - «Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
➡ Անդրանիկ Մարգարյան՝ - «Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպության նախագահ
🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան
---------------------------------------
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։

Build better business software a lot quicker with LeadEngine

Cras mattis iudicium purus sit amet fermentum at nos hinc posthac, sitientis piros afros

0 + քննարկումներ

0 + հոդվածներ

0 ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

0 %

ԼՐԱՀՈՍ / NEWS

Միքայել արքեպիսկոպոսի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Վերաքննիչ դատարանը հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր […]

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ղազախստանի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է […]

ԱԺ ընտրությունը կլինի 2026 թվականի հունիսի 7-ին. ՀՀ նախագահի հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 […]

Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը,Դավիթ Բաբայանը,Դավիթ Մանուկյանը,Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում դատապարտվեցին զմահ ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը,  Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը,  Արցախի […]

ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ՄԵԶ/HOW TO FIND US