Խոսքի ազատություն և բազմակարծություն
Հանդիպումներ և հարցազրույցներ
Բանավեճեր և քննարկումներ
Կրթություն և վերապատրաստում
Իրադարձությունների ժամանակացույց
Check the program for this year's conference and learn about the speakers and sessions in store for tech enthusiasts.
«Համատիրությունների աշխատանքը Գյումրու վթարային շենքերում»
----------------------------------------------------
ℹ Գյումրիում համատիրությունները սպասարկում են 730 բազմաբնակարան շենք։
Շիրակի մարզում առկա է 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող ընդհանուր 114 շենք, որոնցից 92-ը գտնվում է Գյումրիում։
📌 Վթարայնություն ունեցող ամենահին շենքերը քաղաքի կենտրոնում գտնվող Աբովյան 141-ը, Գորկի 30-ն ու Աճեմյան 26-ն են, որոնք կառուցվել են համապատասխանաբար՝ 1872, 1875 եւ 1895 թվականներին։
📌 Վթարային շենքերի մի մասում վթարայնության հետազննությունը կատարվել է 2006, մյուսներում՝ 2007, որոշներում՝ 2009, 2015, 2017, 2019 եւ 2023 թվականներին։
----------------------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Մալխասյան - «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ
➡ Լիլիթ Մուրադյան - ՔՊ խմբակցության ավագանու անդամ, Շիրակի մարզպետի խորհրդական
➡ Արմեն Խաչատրյան - «Վել- Մանո» համատիրության նախագահ
➡ Անդրանիկ Թորոսյան - «Մուսա-լեռ» համատիրության նախագահ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
----------------------------------------------------
«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
ℹՔննարկվող թեմաներ՝
1.Գյումրի համայնքի 2023թ. տարեկան աշխատանքային պլանը և հիմնական բնութագրիչները
2.Գյումրի համայնքի 2023թ. բյուջեի ամփոփ ցուցանիշները և կատարողականի գնահատումները
3.2023թ. տարեկան աշխատանքային պլանի վերլուծությունը և կատարողականի գնահատումը
----------------------------
ℹ Բանախոսներ՝
➡ Հասմիկ Մխիթարյան- Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ-ի նախագահ, «Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման հաշվետվողականությանը» ծրագրի ղեկավար
➡ Լուսյա Գալոյան-Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ծրագրի փորձագետ
ℹԿառավարության որոշմամբ՝ 2024 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադվում է անձնական օգնականի ծառայություն:
📌Ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն. ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։
📌Որոշման մեջ ներառված դրական փոփոխություններն ու խնդրահարույց կետերը
---------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴 https://www.youtube.com/watch?v=SRN320uNs74
---------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի ներկայացուցիչ /հաստատման ենթակա/
➡ Գայանե Գրիգորյան - «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
➡ Թամարա Վանոյան - «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների զարգացման կենտրոնի ղեկավար
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
ℹ.2023 թվականին մարզում, ըստ պայմանագրային արժեքների, իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, իսկ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 36 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 156 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 9 մլրդ 96 մլն դրամ՝ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 4 մլրդ 889 մլն դրամ՝ 53.8 տոկոս։
ℹ.Սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ ինչ ՞ վերահսկողություն են իրականացնում համայնքն ու մարզպետի աշխատակազմը ,ինչ՞ թերություններ ու խնդիրներ են հայտնաբերվել մշտադիտարկման աշխատանքային խմբի շրջայցերի ընթացքում և արդյոք՞ կան տույժերի ենթարկված շինընկերություններ:
ℹ.Ինչ՞ ընթացակարգով են համայնքները հայտարարում սուբվենցիոն ծրագրերի շին մրցույթները,ինչ՞ խնդիրներ կան այս գործընթացում,որոնք՞ են կարգավորման մեխանիզմները և ինչու՞ են շահագործման հանձնվում անորակ փողոցներ ու կառույցներ:
---------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Բադիշյան - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
➡ Գնել Մանուկյան – Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի,տուրիզմի, առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի պետ
➡ Արթուր Մանուկյան - Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ
➡ Տիգրան Հակոբյան - Աշոցքի համայնքապետարանի «Կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան
ℹ2023թ-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Շիրակի մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունների կանոնադրությունը։ Մինչև այժմ ինչպիսի՞ կառուցվածքային փոփոխություններ են արվել։ Կառուցվածքային փոփոխությունները ենթադրու՞մ են մարզպետի աշխատակազմի կրճատում։
---------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴https://www.facebook.com/DialogueMedi..
---------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ Արսեն Աբրահամյան- Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
➡ Սեյրան Մարտիրոսյան- Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
➡ Գևորգ Պետրոսյան - «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ
➡ Համլետ Ղազարյան- «Վանանդ» ՀԿ-ի նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
📌«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իրականացվել է համայնքների միավորման գործընթաց։ Համայնքների միավորման արդյունքում Շիրակի մարզն այսօր ունի 6 համայնք, այդ թվում՝ Գյումրին։ Մինչ միավորումը Շիրակի մարզն ունեցել է 119 համայնք։
📌Որո՞նք են միավորված համայնքների գերակա հիմնախնդիրները, արդյո՞ք Շիրակի մարզպետի աշխատակազմն ունի մարզի հասարակական կազմակերպությունների հետ զարգացման գործում համագործակցության ռազմավարություն, հասարակական կազմակերպությունները միավորված համայնքների զարգացմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր են իրականացնում․․․․Քննարկումը ծավալվելու է այս եւ այլ հարցերի շուրջ։
---------------------------------------
Ուղիղ հեռարձակում 🔴https://www.facebook.com/DialogueMedi..
---------------------------------------
ℹԲանախոսներ՝
➡ Արամ Անտոնյան՝- Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարաչության պետ
➡ Գեւորգ Պետրոսյան՝ - «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ
➡ Վահան Դավթյան՝ - «Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
➡ Անդրանիկ Մարգարյան՝ - «Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպության նախագահ
🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան
---------------------------------------
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։