«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վերջին թարմացում՝ 10 օգոստոսի, 2026 թ.
Բարի գալուստ «Երկխոսության» մեդիա կենտրոնի կայք։
Սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները սահմանում են «Երկխոսության» մեդիա կենտրոնի կայքի և դրանում հրապարակված նյութերի օգտագործման հիմնական պայմանները։
Կայքից օգտվելիս օգտատերը պարտավոր է պահպանել սույն պայմանները և Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրության պահանջները։
1. Կայքի նպատակը
«Երկխոսության» մեդիա կենտրոնի կայքը տեղեկատվական և մեդիա հարթակ է, որտեղ հրապարակվում և տարածվում են հանրային նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական, քաղաքացիական և այլ թեմաների վերաբերյալ նյութեր։
Կայքում կարող են հրապարակվել՝
- նորություններ և հոդվածներ,
- վերլուծական և տեղեկատվական նյութեր,
- հանրային քննարկումներ և բանավեճեր,
- հարցազրույցներ և ասուլիսներ,
- ռեպորտաժներ,
- սոցիալական հոլովակներ,
- տեսանյութ-հարցումներ (vox-pop),
- փոդքաստներ,
- ուղիղ հեռարձակումներ և դրանց տեսագրություններ,
- միջոցառումների հայտարարություններ,
- այլ մեդիա և տեղեկատվական բովանդակություն։
2. Խմբագրական պատասխանատվություն
«Երկխոսության» մեդիա կենտրոնը ձգտում է ապահովել իր կողմից պատրաստվող և հրապարակվող տեղեկատվության ճշգրտությունը, հավաստիությունը և պատասխանատու ներկայացումը։
Հրապարակումներում, քննարկումներում, հարցազրույցներում, փոդքաստներում կամ այլ ձևաչափերում բանախոսների, փորձագետների, հյուրերի և այլ մասնակիցների արտահայտած կարծիքներն ու դիրքորոշումները պատկանում են դրանց հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն «Երկխոսության» մեդիա կենտրոնի դիրքորոշումը։
Հայտնաբերված էական փաստական սխալները Կենտրոնը ձգտում է հնարավորինս արագ ուղղել կամ ճշտել։
Կենտրոնի լրագրողական և խմբագրական գործունեության հիմնական մասնագիտական սկզբունքները սահմանվում են նաև «Երկխոսության» մեդիա կենտրոնի Էթիկական սկզբունքների և մասնագիտական վարքականոնով։
3. Ֆինանսավորում և գործընկերային բովանդակություն
«Երկխոսության» մեդիա կենտրոնի գործունեության հիմնական ֆինանսավորումն ապահովվում է միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։ Առանձին ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն աջակցում են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ գործընկերներ։
Ֆինանսավորման կամ գործընկերային աջակցության առկայությունը որևէ դոնորի կամ գործընկեր կազմակերպության խմբագրական որոշումների վրա միջամտելու իրավունք չի տալիս։
Դոնորի կամ գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությունն ինքնին չի նշանակում, որ հրապարակված նյութերում արտահայտված տեսակետներն արտացոլում են տվյալ կազմակերպության դիրքորոշումը։
Ծրագրային կամ ֆինանսական աջակցությամբ պատրաստված նյութերի դեպքում ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ համապատասխան նշումը հրապարակվում է, երբ դա նախատեսված է ծրագրով, պայմանագրով կամ անհրաժեշտ է թափանցիկության ապահովման համար։
Վճարովի, հովանավորվող կամ գործընկերային բովանդակությունը, երբ դրա բնույթը պահանջում է նման բացահայտում, համապատասխան կերպով նշվում և տարանջատվում է անկախ խմբագրական բովանդակությունից։
4. Հեղինակային իրավունք
Կայքում հրապարակված տեքստերը, լուսանկարները, տեսանյութերը, գրաֆիկական նյութերը, աուդիո նյութերը և այլ բովանդակությունը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների վերաբերյալ կիրառելի օրենսդրությամբ, եթե տվյալ նյութի վերաբերյալ այլ բան նշված չէ։
Կայքի նյութերից մեջբերումներ կամ հատվածներ օգտագործելիս անհրաժեշտ է նշել «Երկխոսության» մեդիա կենտրոնը և համապատասխան նյութի սկզբնաղբյուրը։
Չի թույլատրվում նյութերն օգտագործել այնպիսի ձևով, որը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը, համատեքստը կամ հեղինակների արտահայտած միտքը։
Կայքում հրապարակված նյութերի ամբողջական վերարտադրման կամ առևտրային նպատակներով օգտագործման դեպքում կարող է պահանջվել «Երկխոսության» մեդիա կենտրոնի կամ համապատասխան իրավատիրոջ նախնական համաձայնությունը։
Երրորդ անձանց պատկանող նյութերի նկատմամբ կիրառվում են տվյալ հեղինակների կամ իրավատերերի սահմանած պայմանները։
5. Կայքի և առցանց հարթակների պատշաճ օգտագործում
Կայքից և «Երկխոսության» մեդիա կենտրոնի վերահսկողության տակ գտնվող առցանց հարթակներից օգտվելիս չի թույլատրվում՝
- հրապարակել կամ տարածել ապօրինի բովանդակություն,
- հրապարակել սպառնալիքներ կամ բռնության կոչեր,
- տարածել ատելության խոսք կամ խտրականություն պարունակող բովանդակություն,
- խախտել այլ անձանց իրավունքները կամ առանց իրավական հիմքի հրապարակել նրանց անձնական տվյալները,
- տարածել սպամ, վնասաբեր կամ խարդախ հղումներ,
- դիտավորյալ տարածել ակնհայտ կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն,
- միջամտել կամ փորձել վնասել կայքի բնականոն և անվտանգ աշխատանքը,
- կայքն օգտագործել օրենքին հակասող նպատակներով։
«Երկխոսության» մեդիա կենտրոնն իրավունք ունի իր վերահսկողության տակ գտնվող առցանց հարթակներում մոդերացնել կամ հեռացնել սահմանված կանոնները խախտող բովանդակությունը և, անհրաժեշտության դեպքում, սահմանափակել համապատասխան օգտատերերի մասնակցությունը։
Միաժամանակ քննադատական, այլընտրանքային կամ Կենտրոնի դիրքորոշումից տարբերվող կարծիքն ինքնին բովանդակությունը հեռացնելու հիմք չէ։
6. Երրորդ կողմերի կայքեր և ծառայություններ
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմերի կայքեր, սոցիալական մեդիա հարթակներ, տեսանյութերի տարածման ծառայություններ կամ այլ առցանց ռեսուրսներ։
«Երկխոսության» մեդիա կենտրոնը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմերի կողմից կառավարվող կայքերի կամ ծառայությունների բովանդակության, հասանելիության, անվտանգության կամ գաղտնիության քաղաքականության համար։
Երրորդ կողմի կայք կամ ծառայություն այցելելիս օգտատիրոջ նկատմամբ կարող են կիրառվել նաև տվյալ ծառայության օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը։
7. Անձնական տվյալների պաշտպանություն
Կայքի օգտագործման ընթացքում անձնական տվյալների հնարավոր հավաքագրումն ու մշակումը կարգավորվում են «Երկխոսության» մեդիա կենտրոնի Գաղտնիության քաղաքականությամբ և Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ։
Անձնական տվյալների մշակման, պահպանման և պաշտպանության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացվում են Գաղտնիության քաղաքականության էջում։
8. Կայքի հասանելիություն և փոփոխություններ
«Երկխոսության» մեդիա կենտրոնը ձգտում է ապահովել կայքի բնականոն և անվտանգ աշխատանքը, սակայն չի կարող երաշխավորել դրա անընդհատ կամ անխափան հասանելիությունը բոլոր դեպքերում։
Կենտրոնը կարող է փոփոխել, թարմացնել, ժամանակավորապես սահմանափակել կամ հեռացնել կայքի առանձին գործառույթներ կամ բովանդակություն՝ տեխնիկական, խմբագրական, անվտանգության կամ այլ հիմնավոր պատճառներով։
«Երկխոսության» մեդիա կենտրոնը կարող է անհրաժեշտության դեպքում վերանայել կամ թարմացնել սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները։
Թարմացված տարբերակը հրապարակվում է այս էջում՝ նշելով վերջին թարմացման ամսաթիվը։
9. Կապ մեզ հետ
Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների վերաբերյալ հարցերի կամ դիտողությունների դեպքում կարող եք կապ հաստատել «Երկխոսության» մեդիա կենտրոնի հետ։
Էլ. փոստ՝ dialoguemediacenter@gmail.com
Հեռախոս՝ +374 98 691 690