ԱԱԾ-ն հաղորդում է պետական դավաճանության ևս մեկ դեպք բացահայտելու մասին

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել։ Ըստ ԱԱԾ-ի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիքի հետ, 2021-ի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հետ, «Վոթսափի» միջոցով 2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի մայիս հավաքել և նրան է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է 370 ԱՄՆ դոլար։ Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է, հայտնում է ԱԱԾ-ն։

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments