Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը նվազել է․ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևքով հայկական կողմը հայտարարել է 2 զոհի և 1 վիրավորի մասին։ Ավելի ուշ ադրբեջանական զինուժը սկսել է կրակել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://www.mil.am/hy/news/11748
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com