Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրությունները մտահոգիչ են․ Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին անդրադարձել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների մահապատժին։ «Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։

Աղբյուր՝https://twitter.com/melaniejoly/status/1577115170991591424

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments