ԱԺ-ը ՍԴ դատավորներ ընտրեց

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց առաջադրված բոլոր երեք թեկնածուներին: Ինչպես հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, երեք թեկնածությունների քվեարկությանն էլ մասնակցել են 88 պատգամավորներ: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին են քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավորներ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հայաստանի նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի օգտին՝ 86, դեմ՝ 1 պատգամավորներ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի օգտին՝ 85, դեմ՝ 3 պատգամավորներ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՍԴ դատավորները լիազորությունները կստանձնեն խորհրդարանում երդման պահից:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments