ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սոցփաթեթի ծառայությունները երկուսով համալրելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը` սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելու և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն։ Նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ընդգծելով` Հայաստանի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ: Այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի ավելանում, իսկ նպատակը, ըստ նրա, մեկն է՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com