ԱԺ-ն ընդունել է ՆԳՆ ստեղծելու մասին նախագիծը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Նախքան քվերակությունն արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ փաթեթում որոշակի փոփոխություններ են արել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, որոնք, նրա խոսքով, միտված են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելուն։ ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը, ասաց Սարգսյանը՝ պարզաբանելով՝ կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը: Մասնավորապես, փոփոխություններ են արվել նաև զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում, Ոստիկանության կարգապահական կանոնագրքում։ Այսպիսով, ըստ ընդունված նախագիծ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com