Ավագ լեյտենանտ Դավիդյանը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում․ ՊՆ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանն օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ «Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում», -տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/9834
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com