Արայիկ Հարությունյանի ուղերձը
Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով իր ուղերձի տեքստը, որը նախատեսված էր ժամը 14:00-ին, սակայն տեղի չի ունեցել՝ տեխնիկական խնդիրների պատճառով: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքներին:
Տեսանյութ՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/670950486935661
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com