Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

Վարչապետի որոշմամբ Արա Այվազյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:Վերջինս փոխնախարարի պարտականությունները ստանձնել էր հոկտեմբերի 16-ից:Նորանշանակ արտգործնախարարը 51 տարեկան է, նախկինում եղել է Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպանը, իսկ դրանից ավելի վաղ էլ Մերձբալթյան, ինչպես նաև այլ երկրներում է զբաղեցրել դեսպանի պաշտոնը: 2 օր առաջ վարչապետը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել: Երեկ էլ Շավարշ Քոչարյանն էր ազատվել փոխարտգործնախարարի պաշտոնից:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/19/Nikol-Pashinyan-Ara-Ayvazyan/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments