Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված ուսանողները վերադարձվել են Հայաստան
Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին, Լևոն Ժիրայրի Գրիգորյանին և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին ադրբեջանական կողմը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում փոխանցել է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերին, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ երիտասարդների «առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն»։ Արցախցի ուսանողները ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել օգոստոսի 28-ին ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։
https://www.sns.am/hy/news/view/885
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com