Արցախի ՄԻՊ-ն առանձնացրել է գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ գիշեր-ցերեկ ցանկը թարմացնում են՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա:Ռազմագերիներից միայն փոքր մասի ինքնությունն, ըստ Բեգլարյանի, դեռ չեն կարողացել պարզել:Պաշտպանը նշել է, որ առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:«Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում», – գրել է Բեգլարյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3764092983628911
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com