Արցախի նախագահը ԼՂ ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հետ:Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննարկել են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:Արցախի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ նաև ինքն է դիմել Հայաստանի վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:Այդ որոշումը, Հարությունյանի պնդմամբ, կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը:«Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը», – ասել է Արցախի նախագահը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com