Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն:Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության, Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին սեփական նախաձեռնությամբ Արցախ այցելելու և պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին և իշխանությանը:Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն Արայիկ հարությունյանին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին՝ նշելով, որ այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ, մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին պետք է պատշաճ արձագանքի միջազգային հանրությունը:Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:

Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը

RUS ENG ⬇️Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:_____________________________________________Дорогие соотечественники!Сегодня я принял парламентскую делегацию партии «Альтернатива для Германии». С данной немецкой партией мы сотрудничаем уже пять лет. На мой взгляд, факт их нахождения в Арцахе в эти тяжелые дни войны по собственной инициативе свидетельствует об эффективности нашего сотрудничества. В ходе встречи были обсуждены проблемы, возникшие в связи со сложившейся ситуацией, а также необходимость их политической оценки.___________________________________________Dear compatriots,Received today the parliamentary delegation of "Alternative for Germany" Party.We have been cooperating with this party for 5 years now. I think the fact of their presence in Artsakh at their own initiative during these hard days of war testifies to the effectiveness of that cooperation.The meeting addressed a number of problems related to the current situation and the need for their political assessment.

Publiée par Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan sur Lundi 19 octobre 2020

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments