Արցախի ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:«Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»,- նշել են ՊՆ-ից:

Աղբյուր՝  https://www.nkrmil.am/news/view/3099

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments