Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջման։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նշեց, որ հնարավոր է՝ այս օրվա ընթացքում ճանապարհը բացվի։ «Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետև զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել են մեծ ճնշման տակ: Ուզում եմ շնորհըակալություն ասել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,- նշել է նախարարը։ Ռուբեն Վարդանյանը նաև տեղեկացրել, որ վաղը ժամը 3-ին Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել։
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=687821293045818
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com