«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լիլիթ Թովմասյան- Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ
➡ Հրանտ Միրզոյան, նկարիչների միության անդամ
➡ Գագիկ Մանուկյան, պրոֆեսոր Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ
➡ Արաքս Մարգարյան, Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» նախագծի հեղինակ
—————————————
🎨Նախագիծն իրկանացնում է Հայկական
կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը՝ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ եւ Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:Նախագծի նպատակն է՝ բացահայտել Ալեքսանդրապոլ Լենինական/Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը,ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։
«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»-ը հետամուտ է հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի: Նախագիծը ներկայացնում է 4 նկարչական ընտանիքների 8 ստեղծագործողների, ովքեր աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Մեր նպատակն է՝ հանրությանը ներկայացնել գյումրեցի գեղանկարիչներին, ցույց տալ տարբեր
սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունները, բացահայտել մտածողությունն ու ոճային տարբերությունը․ միաժամանակ փաստել, որ, ի հեճուկս բոլոր տարբերությունների, գյումրեցի նկարիչների տարբեր սերունդներ անտեսանելի թելերով կապված են՝ կատարելով մեկ գործ՝ զարգացնում են քաղաքի մշակույթը՝ պատմելով նրա անկրկնելի հեքիաթը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments