Գյումրիում ընտրողները դեռևս պասիվ են

Թիվ 31 ընտրատարածքի 15-րդ ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում, քվեարկության գործընթացը մեկնարկել է ուղիղ ժամը 8-ին։ Այստեղ ևս, ընտրական հանձնաժողովը վաղ առավոտյան կատարել է նախապատրաստական աշխատանքները, ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները քվեարկության բուն գործընթացը օրինական կերպով սկսելու համար։ Այստեղ ընտրացուցակներում հաշվառված ընտրողների թիվը 1647 է, առաջին ընտրողը տեղամաս այցելեց բացումից անմիջապես հետո։ Քվեարկության ընթացքին հետևող դիտորդներն ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնող վստահված անձիք ևս վստահեցրել են, որ մինչ այդ պահը որևէ միջադեպ կամ ընտրախախտում չի գրանցվել։ Ժամը 9-ի դրությամբ թիվ 31/16 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն արդեն հասցրել է կատարել 12 ընտրող։ Քվեարկության ընթացքում ոչ մի լուրջ խախտում կամ դժգոհություն չի արձանագրվել, վստահեցրել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Խաչատրյանը։ Ընտրողների պասիվություն է եղել նաև թիվ 31/13 ընտրատեղամասում, ինչը պայմանավորված է եղել օրվա շուտ ժամով։ Վաղ առավոտից մինչև ժամը 9։30-ը իր ընտրական իրավունքից շտապել է օգտվել 16 քաղաքացի։ Ընտրության կարգի հետ կապված խնդիրներ ընտրողները չեն ունեցել, ինչպես քվեարկել՝ մեծամասամբ գիտեն գրեթե բոլորը, բավարար իրազեկված են, բայց քվեարկության որոշ քայլերին ծանոթ չեն եղել տարեց ընտրողները։ Սահմանված կարգի համաձայն, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս, բոլոր ընտրատեղամասերն ապահովված են սանիտարահիգիենիկ պարագաներով, ընտրողները տեղամաս են մտնում դիմակներով։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments