«Գյումրու առաջընթաց»-ի դիտորդները արձանագրել են բաց քվեարկության փորձ և կուտակումներ

«Գյումրու առաջընթաց»-ի դիտորդները բաց քվեարկության փորձ և ընտրողների կուտակումներ են նկատել Գյումրու մի քանի ընտրատեղամասերում Թիվ 32/41 ընտրատեղամասում ընտրողը փորձել է բաց ձևով կատարել քվեարկությունը։ Դեպքը նկատել և բարձրաձայնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը, ինչից հետո քվեաթերթիկը սահմանված կարգով ճանաչվել է անվավեր։

Թիվ 31/07 ընտրատեղամասում արձանագրվել են ընտրողների կուտակումներ։

Թիվ 31/45 ընտրատեղամասի մուտքի մոտ նույնպես նկատվել են ընտրողների կուտակումներ։ Ընտրողները ցանկացել են միաժամանակ մուտք գործել տեղամաս, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է ընտրատեղամասի ներսում ընտրողների կուտակումը, և իրավիճակը կարգավորվել է։

Անձնագրային խնդրի պատճառով ընտրողը չի կարողացել քվեարկել 32/29 տեղամասում: Ռուսաստանից ժամանած մի կին Թիվ 32/29 ընտրատեղամասում ներկայացել է քվեարկության, սակայն անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել քվեարկությանը։ Ընտրողը դժգոհություն է հայտնել և հեռացել ընտրատեղամասից։ Նույն ընտրատեղամասում արձանագրվել են նաև ընտրողների կուտակումներ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments