Եվրամիությունը հարգում է զոհվածների հիշատակը, պատրաստ է շարունակել աջակցությունն Հայաստանին
Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ, ասվում է Հայաստանում ԵՄ գրասենյակի հաղորդագրությունում: «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին», – նշված է հաղորդագրությունում։ Եվրամիությունը շեշտում է, որ մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/4389532937767268
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com