Իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ լարված է մնում

Իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ լարված է մնում Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», – ասված է հաղորդագրությունում Հայկական կողմը, ըստ Պաշտպանության նախարարության, դիմել է համարժեք գործողությունների, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ Ադրբեջանական կողմը, իր հերթին, հաղորդում է հայկական Զինված ուժերի կողմից հրետանու կիրառման մասին։ Պաշտոնական Բաքուն պնդում է, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Հայկական կողմն այդ հաղորդմանը դեռ չի արձագանքում։

Աղբյուր՝ https://mil.am/hy/news/10112

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments