«Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին. ՀԱՊԿ, թե՞ ՄԱԿ-ի ԱԽ»

#ՄԱԿ #ՀԱՊԿ

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը ՀՀ-ին չի գոհացնում և չի բացառել նաև ՄԱԿ ԱԽ-ին դիմելը, ապա՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

ℹԲանախոսներ՝
➡ Տիգրան Խզմալյան-Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
➡ Միքայել Նահապետյան- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
➡ Արման Պետրոսյան _ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments