Խորհրդարանն ընդունել է ՀՀ կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը: Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. ծրագրին կողմ է քվեարկել 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments