Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Մարզի համայնքներում 2021 թվականի առաջին եռամսյակում ամենացածրը կատարվել է բյուջեի սեփական եկամուտների հարկատեսակ համարվող հողի հարկի վճարումը, մոտ 25 տոկոս: Ի հակադրություն նախորդ տարվա 100 տոկոսանոց ցուցանիշի, Մարմաշեն համայնքն, օրինակ, նույն ժամանակահատվածում գրանցել է սեփական բյուջեի կատարման 24,3 տոկոս արդյունք:
Մարզում դեռևս կան համայնքներ, որոնք ունեն գումարների հավաքագրման զրոյական ցուցանիշ, ինչը մտահոգության լուրջ առիթ է տալիս, վկայեց ոլորտի մարզային պատասխանատուն: Խնդիրը մտահոգեց նաև Շիրակի մարզպետին:
Մարզի թվով 38 համանյքում, այս տարի կլրանա ՏԻՄ-երի լիազորությունների վերջնաժամկետը և խնդիրներ չծագելու դեպքում, վերոհիշյալ համայնքներում կանցկացվեն հերթական ընտրություններ, Իր հերթին զեկուցեց ՇՄ տեղական ինքնակառավարման եվ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը: Հաշվի առնելով, որ ջերմաստիճանի բարձրացման կամ գարնանային անձրևների հետևանքով հնարավոր է նաև ջրերի մակարդակի բարձրացում, հարկավոր է պատրաստի վիճակի բերել համայնքների քաղպաշտպանության ոլորտը, հնչեց հերթական հորդորը:
Մարզի սելավատարների վիճակի մասին, մինչ օրս փրկարարական վարչություն ոչ մի հաղորդում, ոչ մի համայնքից չի ստացվել, շտապեց իր անհանգստությունը կիսել ոլորտի պատասխանատուն:
Այս ամենի ֆոնին, պակաս կարևոր չէ նաև ապաստարանների գործունակ վիճակի բերելու հարցը:
Այս տարի համայքների կողմից սուբվենցոն ծրագրերի մասնակցության մոտ 70 հայտ է ներկայացվել ` 4 մլրդ 663 մլն դրամ արժողությամբ:Ներկայացված հայտերի իրագործման արդյունքում մարզում կավելանան ոռոգելի տարածքները, կլուսավորվեն համայնքային շատ փողոցներ, կգազաֆիկացվեն մի քանի համայնքներ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

















