Կեղծ ահազանգի հետքերով

Ժամը 12-ի սահմաններում <<Երկխոսության Մեդիա կենտրոնն>> ահազանգ է  ստացել, որ <<Գյումրվա բաղնիքի>> շենքում տեղակայված 31 ընտրատարածքի 53-րդ տեղամասի մուտքի մոտ ավտոմեքենաների կուտակումներ են, որոնք ընտրողներ են տեղափոխում։ Մեր նկարահանող խումբը եղել է տեղամասում, տեսախցիկը ֆիքսել  ընտրողների ակտիվություն։ Իսկ նրանց տեղափոխելու մասին տեղեկությունը տարածքային հանձնաժողովի նախագահը հերքել  է։

Դիտորդներից մեկն էլ նշել է, թե կուտակված մեքենաները հարևան շենքի մոտ են, որտեղ հավատացյալների հավաքատեղի է, իսկ այսօր նրանք ժողով ունեն։ Մեքենաներով  ընտրողներ տեղափոխելու մասին ահազանգը պարզվում  է, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին էլ էր հասել, մեր նկարահանման պահին նա ևս եկել է տեղամաս, ճշտելու, թե ինչ է կատարվում։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Միկոյանը նշել է, որ առավոտյան իրենք հեռացրել են թեկնածու քաղաքական ուժերից մեկի նախընտրական պաստառը, որը տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա է եղել։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ այլ տեղամասերից խախտումների մասին ահազանգեր չկան։ Բայց այն, որ այս տեղամասում ընտրողների թիվը սովորականից ակտիվ էր, փաստել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մեծ թիվը։ Ժամը 12 անց 20-ի դրությամբ, այս տեղամասում քվեարկել է 168 ընտրող՝  գրանցված 1495-ից։

Իսկ քիչ հեռվում գտնվող Գյումրիի թիվ 32 դպրոցում տեղակայված 31/57 տեղամասում քվեարկության ընթացքը բավականին պասիվ է եղել ։ Այստեղ ժամը 13-ի դրությամբ քվեարկել է 90 ընտրող՝ գրանցված 1257-ից։

Ընտրողներից 2-ը քվեարկության է ներկայացել վավերականության ժամկետը 6 ամսից ավելի լրացած անձնագրերով։

Հիշեցնենք, որ եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը 6 ամսից ավելի անցել է, ապա այդ ընտրողն իր անունը ցուցակներում չի գտնի, բայց դա նրա ընտրական իրավունքը չի սահմանափակում։ Նա կարող է դիմել անձնագրային բաժանմունք, ստանալ տեղեկանք ու ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments