Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով՝ հասնելով 135 հազար 967-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1923-ով և հասել 110 հազար 365-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 490 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 512 հազար 617-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 193-ի, ևս 559 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 850 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3385
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com