Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 584-ով՝ հասնելով 142 հազար 928-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1498-ով և հասել 119 հազար 147-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 302 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 532 հազար 527-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 372-ի, ևս 597 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 20 հազար 812 մարդ։

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3401

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments