Հակառակորդը գրոհ է ձեռնարկել առաջնագծի ուղղությամբ, «Սմերչով» 1 հրթիռ արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ. ՊՆ

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Մասնավորապես՝ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն էր տարածվել, որտեղ նշվել էր, որ այսօր՝ ժամը 08:00-ից, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3361911247178345

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments