Համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն. դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. ԱՆ
Համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն. դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. ԱՆ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն: Հավելենք, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/4931
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com