Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային Քրեական դատարանին միացած 124-րդ երկիրը

Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրային բաժնում տեղի ունեցած արարողության ժամանակ ի պահ է հանձնվել Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերացման փաստաթուղթը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրի բաժնի տնօրենին՝ որպես Հռոմի կանոնադրության պահապան ի պահ հանձնելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: «Վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելով, որը նշում է Հռոմի ստատուտին միանալու գործընթացի վերջին քայլը, Հայաստանը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը», – ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը: https://un.mfa.am/en/news/2023/11/14/armenia%E2%80%99s-instrument-of-ratification-of-the-icc-rome-statute-deposited-at-the-un/12260

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments