Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի ճակատագիրն անհայտ է

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի ճակատագիրն անհայտ է Իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, այսօր ժամը 10-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ, նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ, նաև ասված է հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմը հրադադարի մասին տեղեկացնելուց հետո այլ հաղորդագրություն սահմանային իրավիճակի վերաբերյալ չի տարածել։ Բաքուն մինչ այժմ հաղորդել է միայն իր 2 վիրավորված զինծառայողների մասին։

Աղբյուր՝ https://mil.am/hy/news/10121

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments