Հայտնի է Երևանում ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստի օրակարգը

Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԽ) նիստը, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է EaDaily-ն։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները միջխորհրդարանական շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների հարցը։ Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում նախագահության անցումը Բելառուսին 2022-2023 թթ. Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի կազմակերպության՝ հաջորդ տարվա առաջնահերթությունները։ Նիստի օրակարգում նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության ստորաբաժանման համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наемник» օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տրամադրելուն: Քննարկվելու է նաև ՀԱՊԿ-ի 2023 թվականի բյուջեն: Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը։ Նիստի մեկնարկից առաջ տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է․ «Նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման մասին, ինչպես նաև ակնկալվում է նացիզմը, նեոնացիզմը, ծայրահեղականությունը, շովինիզմը, այլատյացության բոլոր ձևերը փառաբանելու փորձերը դատապարտող Անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունը։ Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումը «Կենսաբանական անվտանգության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի կազմի մասին»։

Աղբյուր՝ https://eadaily.com/ru/news/2022/11/18/odkb-rassmotrit-sovmestnye-mery-po-okazaniyu-pomoshchi-armenii-povestka-zasedaniya-skb

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments