ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում են
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում են:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Երևան ժամանած նախագահներին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ավելի ուշ Երևան է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com