ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն առանձնազրույց են ունեցել

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի առանձնազրույցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նշենք, որ Լինդին երեկ ուշ երեկոյան է ժամանել Երևան։ Նա եղել է Բաքվում, հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ։ Նրա տարածքաշրջանային այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

Աղբյուր՝ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157476571227434

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments