ՀՀ-ն ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, սեփական տարածքից դուրս նպատակներ չունի. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում: Ծրագրի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակն է վերանայել ծրագրի պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և կազմակերպության սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 6 մլրդ 61 մլն դրամի չափով և այն ուղղել մոտ 68 ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծանախահաշվային փաստաթղթերի (30%-ի) վճարմանը:

Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 21.1 կմ։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ 21 մլն 468 հազար դրամ տրամադրվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ143+300 հատվածի (Թորոսգյուղի ոլորաններ) հիմնանորոգված ճանապարհի ավարտված աշխատանքների մնացորդային գումարը հատկացնելու նպատակով: 14 մլն 481 հազար դրամ էլ նախատեսվել է Տ-7-42, /Մ-7/ (Գյումրի) – Հացիկ – Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ 4+000 հիմնանորոգված հատվածի մնացորդային գումարը հատկացնելու նպատակով։ 35 մլն 962 հազար դրամից զատ, 344 հազար դրամ գումար է կառավարությունը նախատեսել նաև Տ-7-8, /Տ-7-37/ – Գտաշեն–Կամխուտ – /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+300-ում գտնվող 5*3մ բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնյա խողովակի հիմնանորոգման աշխատանքների համար։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments