ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանի վրա է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանի վրա է. Նիկոլ Փաշինյան ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր պատասխանելով հարցին, թե կարիք կա՞ ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու, նշել է՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իր սեղանին է: «Մենք պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Քանի այդ որոշումը չենք կայացրել, ուրեմն գտնում ենք, որ դրա կարիքը չկա. ոչ թե նրա համար որ ագրեսիա չկա, այլ որովհետև սա լուրջ որոշում է և ունի մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն»,- ասել է վարչապետը՝ չբացառելով, որ ամեն պահի այդ որոշումը կարող է կայացվել՝ կախված իրավիճակից:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments