ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակ քննարկում կացկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:Նա նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի զինված ուժերի, վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համագործակցությամբ արդեն 20 օրից ավելի օդուժի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ թիրախավորում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները, օգտագործում միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, ինչպես նաև սպանում (այդ թվում՝ գլխատման միջոցով) ռազմագերիներին, կատարում այլ պատերազմական հանցագործություններ և իրականացնում Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնակչության էթնիկ զտում։Այս գործողությունների արդյունքում իրական է դարձել վտանգը, որ նոր ցեղասպանություն կիրագործվի ցեղասպանության արհավիրքը վերապրած ազգի դեմ։
Աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4521146267957065
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com