Նոյեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը
Կառավարության որոշմամբ՝ 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը, ներառյալ` կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com