Շիրակի մարզին շուրջ 30 մլն դրամ է հատկացվել
Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար էլ կառավարությունը շուրջ 693 մլն դրամ է հատկացրել 6 մարզի: «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում: Մանավորապես, Շիրակի մարզի Ախուրյան համայնքին հատկացվել է 29 մլն 967 հազար դրամ՝ «Ախուրյան խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ 66 մլն 595 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի գումարի 45 տոկոսը կառավարության համամասնությունն է, 55-ը՝ համայնքինը։ Շինարարական աշխատանքներն իրականացվել է «Շինարար» ՍՊԸ-ի կողմից։
Աղբյուր՝https://www.gov.am/am/news/item/15352/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com