Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանցի զինծառայողների առկայությունը պետք է բացառվի. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում ասվում է. «Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների, միջազգային կանոններին կոպիտ խախտումներով մեխանիկական մոտեցումներով սահմանների «որոշման» հաշվին: Ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ լրջորեն վտանգած են դրանք (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը: Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը բոլոր հարթակներում իրականացվում է հենց այս հիմնարար հայեցակարգով»:

Աղբյուր՝  https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1625398080980983

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments