ՏԿԵ նախարարը ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։
Նախ անդրադարձ է կատարվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, քննարկվել է համայնքներում թափառող շների հետ կապված խնդիրը։
Ապա օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։ Ըստ այդ արդյունքների համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93,7 տոկոս։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։
Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար պլանավորված նշաձողը, ինչպես նաև ապահովել պետական բյուջեով մարզպետարանների համակարգմամբ իրականացվող սուբվենցիոն և հրատապ ծրագրերի կատարողականը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments