ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ

Շիրակի պետական համալսարանի շենքում տեղակայված թիվ 31/03 ընտրատեղամասում հաշվառված է 1760 ընտրող: Ընտրողների պասիվությունը զգալի է եղել նաև Անի թաղամասում: Ժամը 14:40-ի դրությամբ այս ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 225 ընտրող: Հանգիստ , առանց միջադեպերի ու ավելորդ լարվածության մեկնարկած քվեարկությանը վաղ առավոտից հետևում են նաև շրջիկ դիտորդներն ու առաջադրված կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք: Վերջիններս ևս ընտրախախտման որևէ դեպի ականատես չեն եղել: Թիվ 31/02 տեղամասում մեր նկարահանման պահին մի քանի ընտրող է եղել ընդամենը: Ժամը 15-ի դրությամբ այս տեղամասում 238 ընտրող է մասնակցել ընտրություններին, մինչդեռ ըստ ընտրացուցակների, այստեղ հաշվառված է 1775 ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Ընտրությունների ընթացքին տեղամասերից դուրս հետևող շրջիկ դիտորդները ևս փաստել են, որ ընտրողների պասիվություն կա քաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդի խոսքով՝ ի տարբերություն համապետական ընտրությունների , սովորաբար ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցուցանիշը ցածր է լինում: Այս ընտրությունները եվս բացառություն չեն լինի:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments