Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվերակությանը մասնակցել է 306 հոգի:Ներկայացված բանաձևով, կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական ժամանակ խաղաղություն հաստատելու համար:Բանաձևը նաև դատապարտվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է արվում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:Բանաձևը ներկայացնում են հինգ սենատորներ՝ Բրունո Ռետալոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments