Ադամ Շիֆը դիմելու է Պետդեպարտամենտին՝ պահանջելով դատապարտել Թուրքիային ու Ադրբեջանին
Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի 49 անդամների հետ միասին պատրաստվում է դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն կոչ անի Ադրբեջանին ու Թուրքիային՝ դադարեցնել Արցախում ու Հայաստանում ռազմական գործողությունները։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Մենք պետք է կանխենք մարդկային զոհերն ու անհապաղ դադարեցնենք ռազմական գործողությունները։ Ես անհանգստացած եմ, քանի որ հակամարտությանը ներգրավված է նաև Թուրքիան՝ քաջալերելով ու աջակցելով Ադրբեջանին շարունակել գրոհը։ Տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիան Սիրիայից օտարերկրյա զինյալներ է տեղափոխում՝ էլ ավելի բարձր խաղադրույք կատարելով։ Էրդողանի քայլերն ու ռազմատենչ հայտարարությունները բարձրացնում են տարածաշրջանային պատերազմի հավանականությունը, ինչը շատ ավելի աղետալի կլինի»,- հայտարարել է Ադամ Շիֆը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/RepAdamSchiff/posts/10157306387316831
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com