Ադրբեջանական զինուժը շարունակում է հարձակման փորձերը, դրանք կասեցվում են. Արցախի ՊՆ
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Ադրբեջանական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը: «Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ», – ասված է հաղորդագրությունում:«Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:Ներկա պահին թշնամական ուժերի հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են», – հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից:
Աղբյուր՝ https://www.nkrmil.am/news/view/3133
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com