Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ» հանդիպման մասին չափազանցված են․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։ Հիշեցնենք, որ ադրբեջանական Ապա գործակալությունն այսօր հայտնել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կարճ զրույց են ունեցել Լեհաստանի Լոձ քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարերի 29-րդ խորհրդի նիստի շրջանակներում։ նրանց զրույցին միացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Զրույցը տևել է մի քանի րոպե։ Դրա բովանդակությունը հայտնի չէ։

Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/pfbid0YDepoy7snorPoSt52EDVoW7RCwfkHiR4UktLQZmPmnxTiUn5VEs26cEfsnT3WJzjl

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments