Ադրբեջանական ԶՈւ-ի շարժը հայկական տարածքում կասեցված է, սակայն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական ԶՈւ-ի շարժը հայկական տարածքում կասեցված է, սակայն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի տեղեկատվական շտաբ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր», – հաղորդում է շտաբը: Այսօր օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Արցախի տեղեկատվական շտաբից փոխանցել էին, որ Պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Խրամորը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։ Խրամորթում իրավիճակը լարված է փետրվարից։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments