Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, վիրավորվել է աշխատակիցներից մեկը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, վիրավորվել է աշխատակիցներից մեկը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ՝ հավելելով՝ «պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»: Ըստ ռազմական գերատեսչության՝ ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Աղբյուր՝ https://mil.am/hy/news/10609
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com